ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հույս ունի, որ իր թեկնածությունն առաջադրելու դեպքում Ազգային ժողովում կամ դրանից դուրս քվեարկությունը կտան մարդուն և չեն առաջնորդվի նրանով, թե որ կուսակցությունն է առաջադրել նրա թեկնածությունը:
Չինաստաանի մայրաքաղաքում արձանագրվել է 47 տարում հոսագոյացնող տեղումների ամենատեւական բացակայությունը:
Մինչ օրս Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահի 13 թեկնածուի փաստաթղթեր:
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը գտնում է, որ երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ մեծ է նաև դրանց հնարավոր լուծումների ցանկը:
«Նախ՝ այն, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է։ Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը։ Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ ԱՄՆ ծանուցումից, որում նշվում է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Չինաստանում արձանագրվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 15-ին 68-րդ անգամ բացվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնը:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրի վավերացմանը:
Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վրա։
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջալը գյուղի բնակիչ Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը զորամասում մահացել է:
Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ 29-ը վերքեր ու այրվածքներ ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով։
Իսրայելացիների գրեթե կեսը գտնում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն պետք է թողնի իր պաշտոնն այն բանից հետո, երբ ոստիկանությունը պահանջել է նրան մեղադրանքներ առաջադրել կոռուպցիայի համար:
Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Նիկոլաս Քրուզը, որը հրաձգություն է բացել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցի աշակերտների վրա, դատարանի առաջ կկանգի փետրվարի 15-ին:
Անկարայի քաղաքային իշխանությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են որոշումն այն մասին, որ Նևզաթ Թանդողանի պողոտան, որտեղ տեղակայված է Միացյալ Նահանգների դեսպանատունը, կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ» պողոտայի:
ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել է բացիկներ ու քաղցրավենիք:
Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, որտեղ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս Քրուզը գնդակահարել է 17 մարդու, պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Skai» ռադիոկայանի եթերում՝ խոսելով Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երեւանի պետհամալսարան, եւ այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանի ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ տեղի ունեցած միջադեպից հետո «Սասնա ծռերին» աջակցող «Հանուն Հայաստան պետության» ճակատում ավելի են հակվում Զարուհի Փոստանջյանի գլխավորած քաղաքական ուժի հետ միասնաբար համազգային ընդվզման գնալու նպատակահարմարությանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: 2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր: