
Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը

Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Սենեմը դիմումի մեջ նշել է, որ քրդամետ կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ քննադատություններ են հնչեցվել թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանք է ներկայացվել նաև Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գովելու, Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները բարձրացնելու համար: