Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է Վլադիմիր Պուտինին նախագահի թեկնածու գրանցելու դեմ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի գագատը:
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որ շուրջ մեկ տարի առաջ կալանավորվել էր Թուրքիայում, ազատ է արձակվել:
Ինչպես հայտնի է, «Ելքը» որոշել է վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:
«Հաշվի առնելով այն, որ հանրապետության ապագա նախագահը լուրջ դիվանագիտական փորձ ունի, ես կարծում եմ՝ Արցախի հարցը պետք է տեղափոխվի իր տիրույթ, որովհետև հենց ինքը պետք է կարողանա Արցախի հիմնահարցի վերաբերյալ անցկացնել դիվանագիտական լրջագույն աշխատանք»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին:
Թուրքական Իզմիրի օդուժի ռազմաբազայում ուսումնական թռիչք իրականացնող ինքնաթիռ է կործանվել:
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հասարակությունը պատրաստ է իշխանության նոր կերպարի և նոր պահվածքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք բավականին հետաքրքիր են:
Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը:
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել։
Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը:
Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին կրկնակի ահաբեկչական գործողություն կազմակերպեց Նորգեգիայում, առաջին անգամ խոստովանել է, որ ցավում է կատարածի համար:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները:
Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրադարանի գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում հայտարարեց Արա Բաբլոյանը։
ԿԺԴՀ-ն նշում Է Ուղեցույց աստղի օրը պետական տոնը՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը. Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի լույս 16-ի գիշերը Փհենյանում այցելել է «Կիմսուսան» դամբարան, խոնարհվելու եւ ծաղիկներ դնելու իր հոր հուշարձանին։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է:
Մի քանի հազար մարդ է մասնակցել փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի հիշատակի նվիրված սգո արարողությանը:
««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել մի քանի պատճառներով: Ալիեւը հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, երբ նրանք դեռեւս տարածաշրջանում էին:
Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում:
Ֆլորիդայի դպրոցի աշակերտների վրա հրազենով հարձակման մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Քրուզը խոստովանել է կատարածը:
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սեւ ամպեր են կուտակվում: