Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը:
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին:
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով երեք ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի, Մյունխենի եւ Թեհրանի ուղղությամբ:
Ղազախստանի նախագահն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է.
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում:
Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի բարձրդասարանցիները փետրվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահից եւ Կոնգրեսից պահանջելով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման իրական քայլեր ձեռնարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱՄՆ-ում հրապարակված զեկույցի մասին՝ թե 2018թ.-ին հնարավոր է լարվածության էսկալացիա գրանցվի:
Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթավերջին տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
«Մյունխենյան համաժողովում Իսրայելի վարչապետն օգտագործեց դիվանագիտական պրակտիկայի ամենակոշտ հնարքներից մեկը և ուղղակի դիմեց իր թշնամուն՝ Իրանի ԱԳ նախարարին՝ թափահարելով խփված իրանական անօդաչուի մի դետալ»:
Անգլիացի տղամարդը սեփական ավտոմեքենայով անցել է 21 երկիր` սկսելով աշխարհի ամենահյուսիսային հատվածում գտնվող բարից և ավարտելով ամենահարավայինում գտնվող բարով:
ԱՄՆ-ում շան կերի մեջ գտել են պենտոբարբիտալ, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ:
Հանրապետական շրջանում հայերից բռնագրաված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ-ում 104 տարեկան հասակում մահացել է Պուլիտցերյան մրցանակակիր, լուսանկարիչ Մաքս Դեսֆորը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:
Արմեն Սարգսյանի որոշումը` համաձայնել լինել ՀՀ նախագահի թեկնածու, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար անսպասելի չէր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության 54-րդ գագաթաժողովի ընթացքում հայտնվել է միջազգային փորձագիտական համայնքի ուշադրության կենտրոնում: Հատկապես ուշագրավ են որակվել ՀՀ նախագահի դիտարկումներն անվտանգության համաժողովի հարցուպատասխանի ընթացքում:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում: