Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել 2006թ-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու պատճառով:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին իրականություն դարձնել փախստականների տեղավորման վերաբերյալ հաստատված ծրագիրը:
Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին ողբերգության ականատեսները, ովքեր Սումգայիթի նախկին բնակիչներ են, «Արմենպրես»-ի մամուլիս սրահում վերհիշեցին կատարվածը:
Ֆրանսիացի ռոք կատարող Ջոննի Հոլիդեյի դուստրը՝ դերասանուհի Լորա Սմետը, մտադիր է վիճարկել հոր ժառանգությունը, որը ողջ ունեցվածքը եւ կոմպոզիցիաների հեղինակային իրավունքները կտակել է իր կնոջը՝ 42-ամյա Լետիցիա Հոլիդեյին:
«Ես երբեք 100 տոկոսով համոզված չեմ եղել, որ սահմանադրական փոփոխություններն արվել են միայն կոնկրետ մարդու համար. կարծում եմ՝ դա տարբերակներից մեկն էր միայն»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հայաստանում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից մի քանի խնդիր է լուծում:
Տոնգա կղզի-պետության խորհրդարանի շենքը, որը կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ, հիմքից քանդվել է հզոր ցիկլոնի հետեւանքով, որը մոլեգնել է խոշորագույն կղզի պետությունում:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, որին նախօրյակին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի 13-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մտադիր է շարունակել հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում եւ հնարավորություն կգտնի անձամբ մասնակցել դրանց։
«Խորհրդարանում Արմեն Սարգսյանին առաջարկում են, մի հոգի չի ասում՝ բա, մեր կուսակցությունից չի. ՀՀԿ-ն խելոք, միաձայն, առանց որևէ ըմբոստ ձայն հանելու, առանց որևէ քննարկման, այլընտրանքի առաջարկի՝ քվեարկում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իրեն երջանիկ է համարում, որ հնարավորություն է ունեցել աշխատել Հայաստանում։
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց եւ խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական։
«Այն ինստիտուտները, որոնք անմիջականորեն հանդիսանում են մարդու իրավունքների տեսակետից մտահոգիչ, հանգեցնում են մարդու իրավունքների լրջագույն խախտմանը՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, նրանք ուղղակիորեն ենթարկվելու են վարչապետին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միլլի մեջլիսի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին և ԱՄՆ-ին մեղադրել Թուրքիայի դեմ պայքարելու մեջ:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել։
«Չեմ սիրում, երբ ասում են՝ բա, որ ասում էինք. բա, որ ասում էինք, որ գալու է էս օրը, երբ վարչապետ պետք է դառնա Սերժ Սարգսյանը՝ նման լիազորություններով, և երկրի ամբողջ քաղաքական համակարգը պետք է քանդ ու քարափ արվեր, լսող չեղավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել ՀԱԿ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բնակիչների 98 տոկոսից ավելին պաշտպանում է երկրում գործող քաղաքական համակարգը:
ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:
ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում հումանիտար ջանքերին աջակցելու համար:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ուրախություն է հայտնել, որ իր հետ կատարվածը՝ Ադրբեջանում ձերբակալությունը ավելի է խթանել զբոսաշրջության զարգացումն Արցախում:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2017 թվականին ավելի քան 99 միլիոն դոլարի չափով վնասներ է կրել:
Թաիլանդի բանկը թագավորության ֆինանսական կազմակերպություններին արգելել է գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով: