Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 40 ահաբեկիչ

Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների 177 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Այս մասին տեղեկացում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ «Եփրատի վահան» գործողության շրջանակում երկնքից հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել է 41 ահաբեկիչ։

Համաձայն տեղեկությունների՝ թուրքական ավիավիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսի Սուֆլանիյախ և Բզագախ շրջաններին՝ ոչնչացնելով 10 օբյեկտ։ Քանդվել են հրամանատարական կետեր, ապաստարան և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների պահեստները։

Բացի այդ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է ավիահարվածների վիդեոկադրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս