Բաժիններ՝

Լեհաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ հարյուրավոր F-16 կործանիչներ ձեռք բերելու նպատակով

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կարող է ԱՄՆ-ից գնել 96 F-16 կործանիչներ, գրում է Gazeta Prawna պարբերականը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկուն, որը պատասխանատու է ռազմական սարքավորումների ձեռքբերման համար։

«Մենք վերլուծություն ենք անցկացնում՝ արդյոք օգտագործված F-16-երի գնումը արդյունավետ է ֆունկցիոնալ և տնտեսական տեսանկյունից։ Միանգամայն ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է նոր ռազմական ինքնաթիռ»,- ասել է լեհ պաշտոնյան։

Նա նշել է, որ Լեհաստանը դեռ չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ, այդ պատճառով էլ F-16-ի գնումը ավելի իրական է։
Նշվում է, որ Լեհաստանը կարդիականացնի F-16-երը։ Աշխատանքները կիրականացվեն լեհական տարածքում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 1 օգտագործված F-16-ի արժեքը կարող է կազմել մոտ 24 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս