Բաժիններ՝

Բայդենը հաստատել է Թրամփի դեմ կոմպրոմատի ստացումը

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաստատել է, որ ինքն ու ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ստացել են հետախուզությունից տեղեկություն պնդումների մասին, թե ՌԴ-ն կոմպրոմատ ունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բայդենի գրասենյակը հաստատել է փոխնախագահի խոսքերը, թե ինքն ու Օբաման տեղյակ են այդ գրառումների մասին, սակայն չեն պահանջել հավելյալ տեղեկատվություն այդ գործի վերաբերյալ։

Նրա գրասենյակից նաև ասել են, որ Բայդենը հայտնել է լրագրողներին այն մասին, որ հետախուզության ղեկավարները ճիշտ են համարել տեղեկացնել Օբամային, քանի որ պլանավորել էին այդ մասին զեկուցել Թրամփին։

Բայդենի խոսքով՝ Օբաման զեկույցից հետո հարցրել է. «Դա ի՞նչ առնչություն ունի ինչ-որ բանի հետ» (“What does this have to do with anything?”)։

Այդկերպ, Բայդենի մեկնաբանությունը առաջին պաշտոնական հաստատումն է հատուկ ծառայությունների հավելյալ զեկույցի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս