Բաժիններ՝

Բժիշկ Լիզայի աճյունը ճանաչվել է ԴՆԹ փորձաքննության արդյունքում

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի մարմինը, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, ճանաչվել է «Տու-154»-ի զոհերի թվում, RIA Novosti-ին հայտնել է հիմնադրամում աղբյուրը։

«Հուղարկավորությունը, նախնական տվյալներով, կկայանա երկուշաբթի օրը»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ մարդու իրավունքների խորհրդին կից կայքը հայտնում է, որ Ելիզավետա Գլինկայի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 16-ին Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:

Բժիշկ Գլինկան երկար տարիներ զբաղվել է անօթևաններին, փախստականներին, պատերազմներից, հակամարտություններից տուժածներին օգնություն ցուցաբերելով։
Նրա «Արդար օգնություն» հիմնադրամը հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեությամբ։ 1990-ականների սկզբին բժիշկ Լիզան օգնել է Մոսկվա տեղափոխել պատերազմի դաշտում ծանր վիրավորված զինծառայողներին, որոնք շտապ վիրահատության կարիք էին զգում։ Նրա գործունեության շնորհիվ հաջողվել փրկել շատերի կյանքը։

Պատերազմից հետո նա շարունակել է ակտիվորեն աջակցել Արցախին՝ ուղարկելով մարդասիրական օգնություն։ Ելիզավետա Գլինկան Արցախ է այցելել նաև 2009թ., որտեղ նպաստել է արցախցի փոքրիկների սրտի վիրահատությունների իրականացմանը։
Նա կազմակերպել էր մարդասիրական օգնության տրամադրում բժշկական գործիքների ու վիրակապային նյութերի տեսքով նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031