Բաժիններ՝

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը Կիպրոսի հարցով հայտարարություն է տարածել

ՄԱԿ-ում վստահ են, որ եկել է ժամանակը Կիպրոսի հարցով բանակցությունների հաջող ավարտի համար։

ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Շվեյցարիայում Կիպրոսի հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողովի աշխատանքին մասնակցել են չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Թուրքիայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև Եվրամիությունը՝ որպես դիտորդ։

Կողմերը պայմանավորվածության են եկել շարունակել համաժողովի աշխատանքները ավելի ուշ, ինչի նպատակով հունվարի 18-ին տեղի կունենա փորձագիտական խմբի հանդիպումը, ինչից հետո բանակցությունները կշարունակվեն քաղաքական մակարդակով։
Նոյեմբերի 7-11-ը ՄԱԿ-ի հովանու ներքո Շվեյցարիայում կայացել է Կիպրոսի միավորման բանակցությունների առաջին փուլը։

Տարածքային հարցը կիպրական կարգավորման միջհամայնքային բանակցությունների ամենաբարդ կետերից էր։ Բանակցությունների նախորդ փուլի ընթացքում կողմերը չէին կարողացել համաձայնեցնել տարածքային խնդրի լուծման չափորոշիչները, թեև հայտարարել էին «բանակցություններում առաջընթացի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս