Բաժիններ՝

Ղազախստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարարը

Ղազախստանում ձերբակալվել է ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշմբաևը, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Կոռուպցիայի հակազդման ազգային բյուրոյին։

Հաղորդվում է, որ նախկին նախարարը մեղադրվում է մի խումբ անձանց հետ առանձնապես խոշոր չափով բազմիցս կաշառք ստանալու մեջ։ Բիշիմբաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։

Բիշիմբաևը ձերբակալվել է հունվարի 10-ին։

Դեկտեմբերի վերջին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի էկոնոմիկայի նոր նախարար էր նշանակել։ Կուանդիկ Բիշիմբաևը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. մայիսից։

Նա աշխատանքից ազատվել էր «Բայտերեկ» հոլդինգում իր գործունեության վերաբերյալ ծագած հարցերի պատճառով։

Նրա նկատմամբ քննչական միջոցառումներ էին իրականացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031