Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Մեթիսին թույլատրել է գլխավորել Պենտագոնը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն որոշում է կայացրել, որը թույլ է տալիս պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին զբաղեցնել պաշտպանության նախարարի քաղաքացիական պաշտոնը։

Սպառազինությունների հարցերով կոմիտեն ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունը, որը թույլ է տալիս նախկին զինծառայողներին գլխավորել Պենտագոնը ոչ վաղ, քան պաշտոնից հեռանալուց 7 տարի անց։

Մեթիսը ԱՄՆ ռազմածովային ուժերի շարքերից հեռացել էր 2013թ.։
Նրա համար բացառություն անելուն կողմ է քվեարկել 34 օրենսդիր, 28-ը՝ դեմ։ Մեթիսի նշանակմանը կողմ են եղել հանրապետականները, դեմ՝ դեմոկրատները։

Սա վերջին 70 տարում ընդամենը 2-րդ դեպքն է, երբ Սենատը նման թույլտվություն է տալիս պաշտոնաթող զինվորականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս