«Ցանկացած պետություն, ցանկացած երկիր ունեցել է որոշակի նախապայմաններ, թե ինչի հիման վրա է զարգացել, և դրանց տարբերությամբ է պայմանավորված, թե որքան արդյունավետ կարելի է հասնել հաջողության։ Իհարկե, սա չի բացառում, որ մենք պետք է ընդունենք, որ կարելի է որոշակի դրական կողմեր, թեկուզև նույնությամբ, ընդօրինակել»։
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Եվրամիության հնարավոր փլուզման մասին։ Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։
Ինչպես տեղեկացրել ենք, Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն դրամա» անվանակարգում:
Այսօր ավարտվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին և դաշինքներին տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գնի հրապարակման ժամկետը, և մինչև օրվա վերջ ցուցակը կհրապարակվի։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում:
Ֆրանսիայի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին 2016թ. հոկտեմբերին Փարիզում թալանելու գործի շրջանակում, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
Թուրքական իշխանությունները ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 մարդու են կալանավորել։ Նշվում է, որ նրանց թվում է նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից մեկը։
Սիրիայի զինված ընդդիմության անդամները կարող են օգտվել համաներումից, որը նրանց կշնորհի Սիրիայի կառավարությունը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Պայմանագրի ժամկետը, որն անցած տարի կնքվել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի կառավարության միջև, սպառվել է 2016թ. դեկտեմբերի 31-ին, սակայն կողմերը մինչ օրս չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանների շուրջ։
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը դարձյալ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Մերիլ Սթրիփի՝ իրեն ուղղված քննադատությանը, գրում է New York Times-ը։
Ստամբուլի օդավանակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր։ Turkish Airlines ավիաընկերությունը երեկ Ստամբուլի միջազգային չեղարկել էր 1100 ներքին ու միջազգային չվեթ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
ՄԱԿ-ը փոխել է Բալթյան երկրների՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, երկրների կարգավիճակը՝ Արևելյան Եվրոպայի երկրներից դասելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների թվին։
Ամանորյա տոներին Իրկուտսկի հիվանդանոցներում սպիրտ պարունակող կոսմետիկ միջոցի՝ «Բոյարիշնիկի» օգտագործման հետևանքով մահացել է 2 մարդ, հայտնում է Interfax-ը։
Times ամսագիրը «Անմեղ մեծ գործարք» կոչվող հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին։
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը մտադիր է 2017թ․ առաջին եռամսյակում 12 տոկոսով կրճատել նավթի մատակարարումը Բելառուս, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Լեհական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գդանսկի իր բնակարանում մահացած հայտնաբերվել է Պշեմիսլավ Վալենսան՝ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ֆրանսիական ԶԼՄ-ներին, որտեղ հայտարարել է, թե իրեն հավատարիմ ուժերը «գտնվում են հաղթանակի ճանապարհին», հայտնում է BBC-ն։
Քաղաքական գործիչը 82 տարեկան էր:
Ձյան առատ տեղումները պատուհասել են Թուրքիան՝ կաթվածահար անելով Ստամբուլը, որտեղ անցած գիշեր տեղացել է մոտ 65 սմ ձյուն, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Թուրքիայում ստեղծվել է տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն, որը համատեղելի է ազգային մշակույթի և արժեքների հետ:
«2017-ի գլխավոր նշանաբանը, իմ պատկերացմամբ, պետք է լինի՝ արագ տեմպերով տնտեսության զարգացում, արագ տեմպերով Հայաստանի տնտեսությունը դարձնել տարածաշրջանային և միջազգային տնտեսության մասնիկ՝ օգտագործելով ձեռքի տակ առկա բոլոր հնարավորություններն ու գործընթացները, որոնցում մենք գտնվում ենք»:
Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 15-ը վիրավորվել է:
Պեկինի ոստիկանության նոր ստորաբաժանումը, որի խնդիրներից է շրջակա միջավայրի խնդիրը, կզբաղվի մթնոլորտ վտանգավոր արտանետումների դեմ պայքարով, հայտնել է Չինաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Ցայ Ցին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ անհամբերությամբ» է սպասում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը:
Բեռնատարի վարորդի թիրախը եղել է զինվորների խումբը, որն այդ պահին նոր է դուրս եկած եղել ավտոբուսից:
Ֆրանսիական ռազմական գերատեսչությունը պատրաստվում է ուժեղացնել կիբերհարձակումներից պաշտպանությունը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: