Բաժիններ՝

Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակը փախուստի է դիմել. The Daily Trlegraph

Բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, որը համարվում է իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակ, մտավախություն ունի իր կյանքի համար և փախուստի է դիմել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Trlegraph պարբերականը։

BBC-ի տվյալով՝ Սթիլը հեռացել է իր տանից դեռևս մինչ մամուլում իր անվան շրջանառությունը։

Մինչ տանից հեռանալը նա խնդրել է հարևաններին խնամել իր կատուներին։
«52-ամյա Քրիստոֆերը հապճեպ լքել է Սուրրեյում գտնվող իր տունը, երբ հասկացել է, որ իր անունը շուտով հայտնի կդառնա հասարակությանը»,- գրում է պարբերականը։
Սթիլին մոտ գտնվող աղբյուրը թերթին տեղեկացրել է, որ նա «վախենում է Մոսկվայի արագ և պոտենցյալ վտանգավոր պատասխան հարվածից»։

52-ամյա Սթիլը Orbis Business Intelligence մասնավոր ընկերության տնօրեններից է։ Տվյալ ընկերությունը զբաղվում է անվտանգության ապահովմամբ և տարբեր հետազոտությունների իրականացմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր 35-էջանոց թղթածրար, որտեղ խոսվում է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամների և ռուսական հատուկ ծառայությունների անդամների միջև շփումների, ինչպես նաև ՌԴ-ի՝ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։

Անձամբ Թրամփը զեկույցն անվանել էր «կեղծ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս