Բաժիններ՝

ՕՊԵԿ-ը 7 ամսում առաջին անգամ կրճատել է նավթարդյունահանման ծավալները

Նավթ արտադրող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, 2016թ. դեկտեմբերին կրճատել է նավթարդյունահանման ծավալները Նիգերիայում և Սաուդյան Արաբիայում արտադրության կտրուկ կրճատման ֆոնին, հայտնում է S&P Global Platts-ը։

ՕՊԵԿ-ի երկրների պաշտոնյաների և վերլուծաբանների հարցումների համաձայն՝ Platts-ը եզրակացնում է, որ դեկտեմբերին նավթի արդյունահանումը նվազեցվել է օրական 280 հազար բարելով՝ համեմատած նոյեմբերի հետ՝ մինչև օրական 32,85 մլն բարել։

Մինչ այդ, Իրաքը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում կարտելի երկրների թվում նավթարդյունահանման ծավալներով, այդ ցուցանիշն ավելացրել է դեկտեմբերին օրական 70 հազար բարելով՝ մինչև օրական մինչև 4.63 մլն բարել։

Լիբիայում նույնպես դիտվում է նավթի արդյունահանման ավելացում օրական 40 հազար բարելով։

ՕՊԵԿ-ը 2016թ. նոյեմբերի 30-ին կայացած նիստում պայմանավորվել էր նավթի արդյունահանումը կրճատել օրական 1.2 մլն բարելով՝ մինչև 32.5 մլն բարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս