Բաժիններ՝

ԱՄՆ-ն կստուգի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ազդեցությունը Հիլարի Քլինթոնի պարտության վրա

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և դատախազության նկատմամբ հետաքննություն՝ ստուգելու փաստերը «Քլինթոնի նամակների» գործի շրջանակում և պարզելու, թե արդյոք այդ գործողությունները կարող էին ազդել Հիլարի Քլինթոնի հաղթանակի վրա նախագահական ընտրություններում, հայտնում է USA Today-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցը հունվարի 12-ին հայտարարել է ՀԴԲ-ի գործողությունների վերանայման մասին ԱՄՆ նախկին պետքարտուղարի էլ. փոստի նամակագրության հետաքննության շրջանակում, որը դեմոկրատ թեկնածուն համարում է այնպիսին, որ կարող էր խանգարել իրեն Սպիտակ տան համար պայքարում հաղթանակի հասնելու հարցում։
Նա բացատրել է նման որոշումը դաշնային օրենսդիրներից և հասարակության ներկայացուցիչներից հարցումների ստացմամբ։

Ներքին հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք հետևել են արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն «քաղաքականությանն ու գործողություններին, երբ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին հուլիսին հրապարակավ հայտարարել էր, որ խորհուրդ չի տա քրեական գործ հարուցել Քլինթոնի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031