Բաժիններ՝

Կրեմլը Լեհաստանում ամերիկյան տանկերի տեղակայումը որակել է որպես Ռուսաստանին ուղղված սպառնալիք

Ռուսաստանը Լեհաստանում ամերիկյան տանկերի ու զրահատեխնիկայի տեղակայումը դիտարկում է որպես իր հետաքրքրություններին ու անվտանգությանն ուղղված սպառնալիք։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դրան նայում ենք՝ որպես մեզ համար սպառնալիք։ Դա գործողություն է, որը սպառնում է մեր հետաքրքրություններին, մեր անվտանգությանը։ Ավելին, խոսքն այն մասին է, որ երրորդ երկիրը ավելացնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայի մեր սահմանների մոտ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «անգամ եվրոպական երկիր չէ»։
Պեսկովի խոսքով՝ «ցանկացած երկիր օտարերկրյա ռազմական ներկայության ավելացումն իր սահմանների մոտ կարող է ընկալել ու ընկալելու է բացասաբար»։

Հայտնի է, որ ամերիկացի զինվորականները Լեհաստան են տեղափոխել տանկեր՝ Ռուսաստանին զսպելու նպատակով։ Լեհական տարածքում կա ամերիկացի մոտ 1.3 հազար զինվորական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031