Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Ժամեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
«Այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետայի մթնոլորտ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:
«Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, և այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»։
«Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխեց իմ ամբողջ գրաֆիկը։ Պատրաստվում եմ մեկնել այնտեղ մայիսի սկզբին, մտածում էի՝ բողոքի ակցիաները կուսումնասիրեմ, բայց, հավաբանար, ուսումնասիրելու եմ ինչ-որ այլ բան»:
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել, այս հաղթանակը բոլորինս է»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Բայց վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ-ի և նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Սիրելի ժողովուրդ, երբ ես վառեցի ազատության ջահը ԱԺ-ում, ես երազում էի այսօրվա մասին։ Ես երազում էի, որ ձեր առաջ վառեմ ու ասեմ՝ կեցցեք դուք, որ վառ պահեցիք ազատության ջահը»,- Հանրապետության հրապարակում իր ելույթում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամամագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց…
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը նախ կարդաց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ նա հայտնում է, որ հրաժարական է տալիս:
Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակվել են ՀՀ բնապահպանության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայաստանյան պատմական իրադարձությանը։
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված է ապրիլի 27-ին, կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրաժարական ներկայացրեց:
Կոսովոյի խորհրդարանի նախագահ Քադրի Վեսելին ապրիլի 23-ին պատգամավորներին է ներկայացրել Բրյուսելում Սերբիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների ծրագիրը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Պեկինում կայացած հանդիպմանն առաջարկել է իրականացնել Եվրասիական տնտեսական միության նախագծերի եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգորդված զարգացումը:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) ապրիլի 23-ին տղա է ունեցել:
Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի:
Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին, ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: