
Սի Ցզինպինը Լավրովին առաջարկել է ԵԱՏՄ-ն զարգացնել «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի հետ համատեղ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Պեկինում կայացած հանդիպմանն առաջարկել է իրականացնել Եվրասիական տնտեսական միության նախագծերի եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգորդված զարգացումը: Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարությունը:
«Կողմերը հասան կարեւոր պայմանավորվածությունների, որոնց համապատասխան, մեզ անհրաժեշտ է օժանդակել «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության եւ ԵԱՏՄ-ի նախագծերի զուգորդմանը,- Սի Ցզինպինի խոսքը մեջբերել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:-Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում միմյանց աջակցություն ցուցաբերել կենսական հարցերը լուծելիս»:
ՌԴ ԱԳ նախարարը երկօրյա այցով գտնվում է Պեկինում, որի շրջանակներում կայացել է նրա հանդիպումը չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Ապրիլի 24-ին Լավրովը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արցտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: