ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ բնապահպանության նախարարի պարտականությունները դրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա:
Ապրիլի 27-ին սահմանամերձ Փանմունջոմում ավարտվել է Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ պատմական բանակցությունների առաջին մասը:
Այս օրերին քաղաքական դաշտում կրկին թափ է առել «առնետավազքը». հանրության շրջանում այդ ուժերը սկսել են ավելի վատ ընկալվել, քան հանրապետականները:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապրիլի 26-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին:
Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլեւս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ:
Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում եւ Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 26-ի երեկոյան ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակացություններ կվարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը եւ կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։
«Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։
Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ:
Ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Աֆղանստանի բնակչուհի Սիթարե Վաֆադարն ավելի քան տասը տարի ստիպված է եղել տղա ձեւանալ հանուն ծնողների:
Իրավիճակը չափազանց սրընթաց է զարգանում: Դեպքերն այնքան արագ են հաջորդում իրար, որ ըմբռնելու (առավել ևս՝ վերլուծելու) ժամանակ չի մնում: Բայց դա բավարար հիմք չէ գլխավոր խմբագրին ասելու, որ հոդված գրելն անհնար է:
Այսօր հանրահավաքից հետո շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Միացյալ Նահանգների նախագահի տիկնոջ մոմե պատկերաքանդակը հայտնվել է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլյութ Չավուշօղլուի՝ Սիրիային նվիրված եռակողմ հանդիպումն սպասվում է ապրիլի 28-ին Մոսկվայում:
«Այն, թե ինչպես կողմերը կհանգուցալուծեն երկրում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալու է ԵՄ որոշ երկրների` ՀՀ-ԵՄ համաձայնագրի ապագայի վերաբերյալ դիրքորոշումների վրա»:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 26-ին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկտամամբ:
«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում»,- իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի լայն սպեկտրի հետ, ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների, այլ նաև նրանից դուրս, շատ ավելի լայն շրջանակում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ բնականոն կյանքի:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում:
Emirates ավիաընկերությունը գործարկել է տնից ուղեբեռի գրանցման եւ հանձնման ծառայությունը:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժողովրդական բրենդ որակեց «Մարիոթ» հյուրանոցային համալիրը և «Գրանդ հոլդինգի» բոլոր ընկերությունները:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, որին միացել են հազարավոր հայաստանցիներ, այս օրերին անդրադարձան բոլոր միջազգային կենտրոնները և գերտերությունները:
Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանությունների հետ բանակցությունները վերսկսկելու պատրաստակամություն հայտնեց:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:
«Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում դե ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն, ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, և այդ իշխանությունը դուք եք»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: