Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) ապրիլի 23-ին տղա է ունեցել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Քենսինգթոնյան պալատի՝ Քեյթի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, երեխան լույս աշխարհ է եկել տեղական ժամանակով ժամը 11:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:01-ին) Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոցում», արքայազն Ուիլյամը ներկա է եղել որդու ծնվելու ժամանակ:

Այժմ հիվանդանոցի մոտ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել՝ ինչպես են Քեյթն ու Ուիլյամը՝ երեխան ձեռքներին, հայտնվելու ծննդատան սանդղամուտքում: Սա զույգի երրորդ երեխան է. 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան: Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո:

Նրա անունը, ավանդույթի համաձայն, պետք է հայտարարվի մի քանի օրից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը՝ Քեթրինին, շնորհավորել է երրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Այդ մասին կառավարության ղեկավարը գրել է Twitter-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս