
Կոսովոյի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Սերբիայի հետ բանակցությունների ծրագիրը

Կոսովոյի խորհրդարանի նախագահ Քադրի Վեսելին ապրիլի 23-ին պատգամավորներին է ներկայացրել Բրյուսելում Սերբիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների ծրագիրը: Այդ մասին հայտնել է Կոսովոյի Ռադիոն եւ հեռուստատեսությունը:
Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը եւ խորհրդարանի նախագահն իր փաստաթուղթը նվիրել է ոչ միայն Պրիշտինայի եւ Բելգրադի հարաբերություններին, այլեւ բուն Կոսովոյում քաղաքական ուժերի միջեւ «քաղաքական փոխհամաձայնության հասնելուն»:
«Կարեւորագույն հարցերի թվում, որոնք համարում եմ հիմնականը սույն ծրագրում, եւ որոնց համար անհրաժեշտ է փոխհամաձայնություն եւ համապետական մոտեցման ձեւավորում. երկխոսություն Սերբիայի հետ, սերբական մեծամասնության հետ մունիցիպալիտետների Ասոցիացիայի (Հարնակցության – խմբ.) ձեւավորում, Կոսովոյի բանակի ստեղծում, եվրոպական ինտեգրացման ուղի եւ ընտրությունների բարենորոգում»,- մեջբերում է հեռուստաալիքը Վեսելիի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: