
Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակվել են ՀՀ բնապահպանության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Լևոն Մկրտչյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում՝ Հրաչյա Ռոստոմյանը: