Լրագրողների համար տխուր ժամանակներ սկսվեցին: Նոր կառավարության կազմը պաշտոնապես չի հաստատվել: Այսինքն՝ վարչապետը կառավարության գործունեության ծրագիր դեռ չի ներկայացրել ԱԺ: Հետևաբար՝ իրավական տեսանկյունից կառավարության կառուցվածքը, կազմը և ծրագիրը հաստատված չէ:
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծախսերը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը կամ ասթման, յոթնապատիկ կփոխհատուցվեն բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամուտներով երկրներում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման:
Հայաստանը հաջողության դեպքում կարող է օրինակ ծառայել նախկին Խորհրդային Միության եւ հարեւան Թուրքիայի համար, թե ինչպես կարելի է ժողովրդավար պետություն կառուցել, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշել է անվանի Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը.
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է:
Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 16-ին հանդիպել է ԳԴՀ կառավարության Արևելյան գործընկերության երկրների Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Դիրկ Վիզեի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր վստահեցնում է, որ ՀՀԿ-ն որևէ կապ չունի այս օրերին հանրապետության տարբեր վայրերում անցկացվող բողոքի ցույցերի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորանքներ է ստանում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է քրեակատարողական վարչության պետ նշանակել Տիգրան Նավասարդյանին:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուեսս Միթչելի հետ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի տեղակալ։
ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Վերաբերմունք չունեմ։ Զանգել եմ, շնորհավորել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր քրոջորդու՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու փաստին։
Բեռլինն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը քննադատել է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, որոնք սպառնում են Ավստրիայի եւ Եվրոպայի շահերին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ մի շարք հրատապ միջազգային խնդիրներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:
#ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2018թ-ի մայիսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:
Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել:
Առողջապահության նախարարությունում կադրային ջարդ չի լինելու։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։