Երևանում և առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան։



