Բաժիններ՝

Բեռլինն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին փոխհատուցելու հնարավորությունը

Բեռլինն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Իրանի վերաբերյալ համաձայնագրի կապակցությամբ իրադրությունն այնպիսին է, որ մենք կարող ենք քննարկել՝ կտանք արդյոք փոքր եւ միջին ձեռնարկություններին որոշակի արտոնություններ, ներկայում դա ուսումնասիրվում է:

Բայց մենք չպետք է պատրանքներ ունենանք առ այն, որ ողջ արդյունաբերությանը համապարփակ կերպով կփոխհատուցենք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների հետեւանքները»,-ասել է Մերկելը՝ հանդես գալով Բուլղարիայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս