«Մեր նախարարությունում դեռ ոչ մի կադրային ջարդ չի եղել ու չի էլ լինի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունում կադրային ջարդ չի լինելու։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր նախարարությունում դեռ ոչ մի կադրային ջարդ չի եղել ու չի էլ լինի, «ջարդ» ասվածը տոտալ հեռացումներն են։ Կլինեն փոփոխություններ թե՛ իրենց նախաձեռնությամբ, թե՛ իմ նախաձեռնությամբ»,- ասաց Ա.Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ ինքը դեմ է անձնավորված համակարգերին, և վաղը, իր հեռանալու դեպքում, համակարգը պետք է գործի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս