Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 16-ին հանդիպել է ԳԴՀ կառավարության Արևելյան գործընկերության երկրների Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Դիրկ Վիզեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին` քաղաքական, մշակութային, գիտակրթական ոլորտներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը, ինչին հետամուտ կերպով իր աջակցությունը կշարունակի ցուցաբերել Գերմանիայի կառավարությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031