
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

#ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այս լուրը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանը: Վերջինս ասաց, որ այլ հարցերի կարող է պատասխանել միայն որոշ ժամանակ անց:
Ազգային անվտանգության խորհուրդը, ըստ գործող Սահմանադրության, ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
ԱԱԽ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: