Բաժիններ՝

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում ներդրումները յոթնապատիկ կփոխհատուցվեն. ԱՀԿ

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծախսերը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը կամ ասթման, յոթնապատիկ կփոխհատուցվեն բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամուտներով երկրներում:

Այս եզրակացությանն են հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները Ժնեւում հրապարակված զեկույցում: Յոթնապատիկ շահութաբաժինը կդրսեւորվի լրացուցիչ արտադրողականությամբ եւ զբաղվածությամբ, քանի որ աշխատողներն ավելի քիչ կհիվանդանան եւ դրա պատճառով անաշխատունակության ավելի քիչ վճար կստանան, ինչպես նաեւ կյանքի տեւողության աճով:

Ամբողջությամբ վերցված, մոլորակի ամենաաղքատ երկրների բյուջեները շանս ունեն ոչ վարակիչ հիվանդությունների կանխման բնագավառում ներդրումների շնորհիվ մինչեւ 2030 թվականն ստանալ 350 միլիարդ դոլար: Բացի դրանից, այդ ժամանակամիջոցում կփրկվի 8,2 միլիոն կյանք:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունները տարեկան 41 միլիոն մարդ են սպանում, ինչը կազմում է աշխարհում մահերի ընդհանուր թվի 72 տոկոսը: ԱՀԿ-ի տվյալներով՝ ոչ վարակիչ հիվադնություններից մահացության կառուցվածքում ամենամեծ բաժինը սիրտ-անոթային հիվանդություններինն է (տարեկան 17,7 միլիոն մարդ): Դրան հաջորդում են քաղցկեղային հիվանդությունները (8,8 միլիոն դեպք), շնչառականները (3,9 միլիոն) եւ շաքարախտը (1,6 միլիոն), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս