Բաժիններ՝

Թրամփի քաղաքականությունն սպառնում է Եվրամիության շահերին. Սեբաստյան Կուրց

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը քննադատել է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, որոնք սպառնում են Ավստրիայի եւ Եվրոպայի շահերին:

«Մենք այժմ ոչ միայն խիստ անկանխատեսելի ամերիկյան քաղաքականության վկաներն ենք, այլեւ ամերիկյան այն քաղաքականության, որը պարզապես սպառնում է մեր տնտեսական շահերին Ավստրիայում եւ Եվրոպայում»,-ասված է Կուրցի հայտարարության մեջ, որը տարածվել է Twitter-ում նրա էջում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու մասին, դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը վերականգնում է բոլոր պատժամիջոցները Թեհրանի դեմ, այդ թվում՝ պատժամիջոցները Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ: Ավելի վաղ այդ պատժամիջոցների գործողությունը կասեցված էր ԳՀՀԾ-ի շրջանակներում:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ շահագրգռված չենք առեւտրական նոր արգելքներով: Ավստրիան արտահանական երկիր է, տասը եվրոյից վեցը մենք վաստակում ենք արտասահմանում, ուստի Աստրիային եւ Եվրոպային հարկավոր է պատշաճ կերպով կարգավորվող արտահանում, առեւտրական ոչ մի կարգի արգելքներ պետք չեն եւ, ինքնին հասկանալի է, որ պետք է պահպանվի իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը»,-հավելել է Կուրցը, հավելել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս