Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում է բնակչության տարհանում:
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա օրերին նիստ կգումարի և կընտրի խմբակցության ղեկավարին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելքի» նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
Կուբայում ավիաաղետից փրկված երեք կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից:
Իրանում տասնհինգ մարդ է մահացել, ավելի քան հազարը տուժել սնկերից թունավորվելու հետեւանքով:
Միջազգային հանրակցությունը պետք է կարգավորի տնտեսական հարաբերություններն ու առեւտուրը Իրանի հետ՝ կատարելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Բացառված չէ, որ ապագայում Եվրամիությունն ազատվի «ավազով պարկերի» վերածված ինդիվիդուալիստ-պետություններից:
Airbus A330 մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից մեկնել էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա, հարկադիր վայրէջք է կատարել Ջիդա քաղաքում, որը գտնվում է թագավորության արեւմուտքում:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:
Վենեսուելայի նախագահի կայացած ընտրությունները սոսկ սաստկացրել են ճգնաժամը երկրում, ընդդիմությունը պնդելու է տարեվերջին նախագահի ընտրությունների անցկացումը:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մտավախություն չունի ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումների կապակցությամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Սարոյանը նշեց, թե ավելի լավ կլինի, որ բացահայտումներ լինեն:
Գերմանիան ի գիտություն է ընդունել իրանական թեմատիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ելույթը, բայց չի փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության հարցում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը պայմանավորվել են երկկողմ ռազմավարական երկխոսություն սկսել համագործակցության հանգուցային ոլորտների շուրջ:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին, որոնք փոխարինելու են ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորներին:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Կոտայքի մարզպետներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: