Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 2-ին վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում՝ նկատի առնելով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի՝ սեպտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Լույան» Էսկադրային ականակիրը սեպտեմբերի 30-ին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դեքաթուր» Էսկադրային ականակրին հարկադրել է հեռանալ Սփրաթլի (չինական Նանշա) կղզիներից՝ վերջինիս մոտենալով ոչ անվտանգ հեռավորությամբ:
Կատալոնիայի ոստիկանության (Մոսսոս դ’Էսկադրա) շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» է որակել:
Ինդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից:
Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս 2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Շարլ Ազնավուրի հիշատակը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում նպատակահարմար չի գտնում պաշտպանել ՔՊ Հրազդանի կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանի թեկնածությունը:
Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից:
1in.am-ի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունից որևէ կերպ չեն մեկնաբանում «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի կողմից ՀՔԾ պետի հրաժարականի պահանջը։
Վիետնամից Լոնդոն անդրատլանտյան թռիչք իրականացնող ինքնաթիռում բրիտանացի է մահացել նախքան Սոչիում արտակարգ վայրէջք կատարելը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
«Նորմալ չէ, երբ երիտասարդ կանայք սիրատոչոր մղվում են դեպի վարչապետը՝ նրա ձեռքին դիպչելու, անգամ համբուրելու, մոտիկից տեսնելու-զննելու անբացատրելի մղումով։ Նման մղումով երեւի Հիսուսին էին դիմավորում երուսաղեմցիները։ Նորմալ չէ, երբ վարչապետի հետ սելֆի անողների բանակը գերազանցում է կինոյի ու թատրոնի արտիստների հետ սելֆի անողներին…»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորմալ խորհրդարան մենք երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք նորմալ կուսակցություններ, իսկ նորմալ կուսակցություններ երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք կուսակցությունների մասին նոր օրենք, որտեղ հստակ նշված լինի ընտրական ցուցակների կազզման հստակ եղանակներ, որին երբեք Հայաստանում գործող որևէ կուսակցություն չի համաձանվի, սկսած ՔՊ-ից։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր դժվար է գտնել որեւէ պետական կառույց, որտեղ անկացված ստուգումների արդյունքում չբացահայտվեն ՀՀԿ իշխանության օրոք իրականացված չարաշահումների, կոռուպցիոն զանազան մեխանիզմների հսկա շարան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները։ Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան՝ լավ»։ Որքա՞ն շուտ։ «Առաջիկա շաբաթների ընթացքում»։ Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցությունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային։
«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երեւույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլեւ լուրջ վերադասավորումների:
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար:
Դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։
Թուրքիայի առևտրի նախարարությունը պատրաստվում է արտահանողներին մեծ աջակցություն ցուցաբերել: Մինչև տարեվերջ 17%-ով ավելացնելով ֆինանսական աջակցությունը՝ թուրքական «Էքսիմբանկը» մտադիր է 11.000 արտահանողի 46 միլիարդ դոլար տրամադրել:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, այն վերջնականապես սահմանելով 2.25 տոկոս, ինչին անմիջապես արձագանքեցին զարգացող երկրների ֆինանսական շուկաներն ու փոխարժեքները:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը: