«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սեպտեմբերի 29-ին կայացած հիմնադիր համագումարը հայտարարել է, որ սկսում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում, որի նպատակն է օրենքով չարգելված ձևերով Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը համախմբել և ներգրավել կուսակցության ծրագրի իրականացման գործընթացում:
Ծովահենները սովորական ավազակներ են, որոնք կողոպտում են նավերը և խլում ուրիշի հարստությունը: Ինչո՞ւ է այդ դեպքում նրանց շուրջ ստեղծված ռոմանտիկ լեգենդ, ինչո՞ւ է ծովահենների կերպարը գրավիչ, ինչո՞ւ է ամեն տղա մանուկ հասակի իր երազանքներում նախընտրում լինել ծովահեն, այլ ոչ թե, օրինակ՝ սրբակենցաղ մեկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացրել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Գերմանիայում հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Անգելա Մերկելը երկրի կանցլերի պաշտոնը կթողնի մինչեւ 2021 թվականին լեգիսլատուրայի իր ժամկետի ավարտվելը:
Ադրբեջանը տակտիկական քայլեր է անում. Արցախի ՄԻՊ:
Թուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել:
Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր էպիզոդներից մեկում:
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է:
«Ի՞նչն էր խանգարում կողմերին համաձայնության գալ նախորդ օրակարգի շուրջ, որը գրեթե նույնն էր, կամ գուցե նախորդ օրակարգից չեն հրաժարվել, պարզապես արագ որոշում են կայացրել՝ հետագայում այն զարգացնելու հեռանկարով։ Այս պահին հարցերը շատ են»։
Հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր նույնքան տարբեր է, որքան եղել է մինչեւ «թավշյա հեղափոխությունը»: Վերլուծաբանների կարծիքով, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ելույթները Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից:
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ:
Թուրքիայում տարվա 8 ամսվա կտրվածքով այնցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.92%-ով՝ կազմելով 27 միլիոն 23 հազար 134 մարդ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ըստ էության, մենք գործ ունենք երկու կողմի փաստացի անզիջում դիրքորոշումների հետ։ Իրանը նաև հրաժարվեց առանձին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ՝ վստահ լինելով, որ միջուկային համաձայնագիրը միջազգային պայմանագիր է, և ԱՄՆ-ը դրանից դուրս գալով՝ կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Քաղաքակրությունների դաշինքի Բերակամների խմբի նախարարական հանդիպմանը:
Եթե ես Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի փաստաբանների փոխարեն լինեի՝դատի կտայի քննիչին և դատախազին.Գևորգ Կոստանյան. hayeli.am:
«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով:
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոկհոնի հետ:
«Պետք է գույքագրվեն և վերանայվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ Մինչ այդ մենք պետք է ձերբազատվենք, չեղյալ ճանաչելով մեզ վերաբերելի մասով, ռուս-թուրքական դաշինքով ստեղծված այս տարածաշրջանային ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերից, այսինքն՝ Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր, այնուհետև՝ մեզ Խորհրդային Միության կազմի մեջ մտցրած և դրա հետ կապված իրավական հետևանքներ առաջացնող փաստաթղթերից»:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվելու արարողությանը գնալու ճանապարհին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կարճ խոսակցությանը՝ համարելով այն ամենակարևոր իրադարձությունը գագաթաժողովի ընթացքում:
«Ապագա Ազգային ժողովում պետք է լինեն բոլորովին նոր ուժեր, հին ուժեր չեն լինելու»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը՝ վստահություն հայտնելով, որ դաշտը մաքրվելու է։
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։
«Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանին կսատարի մինչև նոր խորհրդարանի ձևավորումը և քաղաքական մրցակցային իրավիճակի ստեղծումը։ Ինչպես այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, դրանից հետո կուսակցությունը կորոշի՝ ինչ ուղիով գնալ։
Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում:
«Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է պարզաբանել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների և կատարվածի հետ կապված հակասությունները։
«Օգոստոսի 1-ից դիմել եմ և սպասում եմ։ Դժվախտաբար ուշանում է, բայց համբերատար սպասում ենք»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ժ.Սէֆիլյանը։
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Արցախի ՊԲ-ից 168.am-ին տեղեկացրեցին, որ նախորդ գիշեր շփման գծում հրադադարի խախտման 32 դեպք է գրանցվել, կրակոցների ընդհանուր քանակը 362 է։ ՀՀ ՊՆ-ից էլ մեզ տեղեկացրեցին, որ թե՛ Տավուշի, թե՛ նախիջևանյան ուղղությամբ այս և նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտում գրանցվել է, եղել են անկանոն կրակոցներ։
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ չպետք է ակնկալել, որ այս տարի Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար նախ՝ պետք է փոփոխություններ իրականացվեն Ընտրական օրենսգրքում։ Իսկ փոփոխությունների համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան 2/3-րդի մեծամասնությունը։
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: