Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրի օրվան ներկա չգտնվելու մասին ասել է, այն ինչ ասել է, իսկ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասածի մասով հարցրեք իրեն. Tert.am-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան հարցի, թե Միրզոյանն ու Փաշինյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ ու մեկնաբանություններ էին տվել:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, հերքելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու եւ դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենսդրորեն սահմանում Է կանոն, ըստ որի այս նահանգում գրանցված հանրային կորպորացիաների տնօրենների խորհրդում պետք է լինեն կանայք:
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան փակել են ուղիները Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» և աշնանացանի սուբսիդավորման ծրագրերին:
Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը։
Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին):
Մակեդոնիայի վարչապետ Չորան Զաեւը հայտարարել է, որ երկրի վերանվանման շուրջ հանրաքվեում քվեարկածների մեծամասնությունը պաշտպանել է Հունաստանի հետ կնքված համապատասխան համաձայնագիրը եւ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը երկրի անդամակցությունը, այժմ այդ հարցը քննարկելու է խորհրդարանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ են եղել իրենց բաժանող ապառազմականացված գոտու՝ արեւմուտքից դեպի արեւելք ձգվող չորս կիլոմետր լայնությամբ շրջանի ականազերծմանը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիրիայում հրթիռահարվածներ է հասցրել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքին, որտեղ, ինչպես պնդվում է , գտնվում էին իրանական Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչները:
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ.
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը»:
ՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով:
«Եթե չլիներ Իրինան, ես հիմա ողջ չէի լինի»:
«Չնայած, որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք զգում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»:
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման այն հայտարարությանը, թե Ալիևը կրթված մարդու տպավորություն է թողել:
«Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության»:
Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում մինչև քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների կազմակերպման և ընտրական գործընթացների վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել:
Ռուսաստանի իշխանությունները աջակցում են Հայաստանին հնարավոր չարաշահումների դեմ պայքարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել իրենց լեգիտիմ համարող այն համայնքապետերին, ովքեր արժանացել են ժողովրդի դժգոհությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ:
ՀՀ զինված ուժերը 100%-ով պահպանում են շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված՝ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը: