«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորներիի ոճը». Արտակ Զեյնալյան

«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»,- այսօր խորհրդարանում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին, և հիշեցրեց, որ կառավարության ծրագրին կողմ են քվեարկել բոլորը, այսինքն՝ համամասնական համակարգի շուրջ լայն կոնսենսուս կա։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ռացիոնալ առաջարկություններ եղել են պատգամավորների կողմից, որոնք պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցման փուլում քննարկել և համատեղ լուծումներ գտնել. «Ես ուզում եմ կառավարության անունից իրացնել իր լիազորությունը և քվեարկությունը նշանակել այսօր՝ ժամը 17։30-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է այստեղ, որպեսզի նրանք ևս մասնակցեն քվեարկությանը»։

Տեսանյութեր

Լրահոս