Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում էր. դահլիճ չէր մտել, քանի որ մարզահագուստով էր. aravot.am
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն «մանր քինախնդրություն» ցույց տվեց`չապահովելով իր պատգամավորների ներկայությունը քվեարկությանը:
«Որեւէ քաղաքական տրամաբանություն չկար. Իրենք ընդունեցին, որ նոր ԸՕ-ն շատ ավելի առաջադեմ է, շատ ավելի գրագետ եւ ճիշտ ընտրական հարաբերություններ է սահմանում, բայց իրենք ամեն ինչ արեցին տապալելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, խորհրդարանում նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար պակասեց յոթ ձայն, որից չորսը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն էին: Ինչ վերաբերվում է իրենց խմբակցության բացակա պատգամավորներին`Գագիկ Ծառուկյան, Նապոլեոն Ազիզյան, Վարդան Ղուկասյան եւ Հրանտ Մադաթյան, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը, թեեւ խորհրդարանում չէր, բայց շատ արագ եկել էր ու թեեւ ոչ պատշաճ հագուստով էր`մարզահագուստով, բայց պատրաստ էր մտնել նիստերի դահլիճ եւ մասնակցել քվեարկությանը:
«Բայց մենք իրեն ասացինք, որ իմաստ չունի, քանի որ մեկ ձայնի խնդիր չէր: Ինչ վերաբերվում է մյուս երեք բացականերին, մենք կանենք առավելագույնը, որ մյուս նիստին նրանց ներկայությունն ապահովվի»,- ասաց տիկին Զոհրաբյանը`վստահություն հայտնելով, որ կառավարությունն անպայմանորեն կօգտվի իր իրավունքից եւ ԸՕ-ի հարցով եվս մեկ արտահերթ նիստ կհրավիրի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: