Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել սեռական բռնության զոհերից

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողությունէ խնդրել սեռական բռնության զոհերից: Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Կանբերայում՝ լսելու խորհրդարանին հղած նրա հուզական ուղերձը, տեղեկացնում է BBC-ին:

Հետաքննության ընթացքում, որը տեւել է հինգ տարի, պարզվել է, որ մի քանի տասնամյակ երկրի հաստատություններում ու կազմակերպություններում սեռական բռնության են ենթարկվել տասնյակ հազարավոր երեխաներ:

«Այսօր մենք վերջապես կարող ենք խոստովանել ու լսել մեր երեխաների կորած ճիչերը: Մեզ հարկավոր Է հաշտվել ու խոնարհվել նրանց առջեւ, որոնց մասին մենք մոռացել էինք, եւ ներում աղերսենք նրանցից»,-ասել է նա:

Հետաքննության ընթացքում, որը շարունակվել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերը, լսվել են բռնության ավելի քան 8 հազար զոհերի ցուցմունքներ, որը տեղի է ունեցել այդ թվում՝ եկեղեցիներում, դպրոցներում եւ մարզական ակումբներում:

«Ինչո՞ւ էն անտեսվում երեխաների եւ ծնողների ճիչերը: Ինչո՞ւ էր կուրացել մեր արդարադատության համակարգը անօրինականության նկատմամբ: Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ պահանջվեց գործել սկսելու համար»,-ասել է Մորիսոնը:

Ընդդիմության առաջնորդ Բիլ Շորթենը, դիմելով խորհրդարանին, ասել է. «Կա վնաս, որն անկարելի է ուղղել: Բայց այսօր Ավստրալիան խնդրում է ներել իրեն»: Վարչապետի եւ ընդդիմության առաջնորդի ելույթներից հետո խորհրդարանում հայտարարվել է լռության րոպե: Բարեգործական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերել բռնության զոհերին, հայտնել են, որ տուժածներն ու նրանց մերձավորները բոլոր երկրներից ժամանել են Կանբերա, որպեսզի լսեն վարչապետի ներողությունը:

«Նրանք եկել են ծանր սրտով,-ասել է Care Leavers Australasia Network կազմակերպության ղեկավար Լեոնի Շիդին:-Հիանալի է, որ երկիրը ներողություն է խնդրում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»:

Մյուս կողմից, բռնության բազմաթիվ զոհեր քննադատել են կառավարության արձագանքը հետաքննությանը, հատկապես փոխհատուցումներ վճարելու ազգային սխեմայի մասով:

Սեռական բռնության բոլոր զոհերին պետք է վճարվի մոտավորապես 106 հազար դոլար, շատերն այդ գումարը բավարար չեն համարում: Հետաքննության ընթացքում ոստիկանությանն է դիմել 15 հազարից ավելի մարդ, քննություն է անցկացվել ավելի քան 4 հազար կազմակերպությունների նկատմամբ, հիմնականում՝ կրոնական եւ կրթական: Ամենից հաճախ սեռական ոտնձգություններին խառն են եղել հոգեւորականներն ու դպրոցների ուսուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս