Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով. Belga
Բելգիայի կառավարությունը որոշում է կայացրել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման հմար ԱՄՆ-ից գնել հինգերորդ սենդի F-35 Lightning II կործանիչներ: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:
Միացյալ Նահանգների Lockheed Martin կոնցեռնը (F-35 Lightning II-ի արտադրողը) եւ Մեծ Բրիտանիայի BAE Systems-ը (Eurofighter Typhoon կործանիչը) 2018 թվականի փետրվարին դարձան նոր սենդի կործանիչ-ռմբակոծիչներով Բելգիայի ռազմաօդային ուժերի վերահանդերձման հայտամրցույթի միակ մասնակիցները: Խոսքը վերաբերում է F-16 կործանիչների համակազմի փոխարինմանը, որոնք Բելգիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ էին 1980-ական թվականների սկզբից:
34 նոր կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ սպասարկման համար Բելգիայի կառավարությունը, զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ պլանավորում է ընդհանուր առմամբ տրամադրել 15 միլիարդ եվրո: «Մի քանի կառավարական աղբյուրների տվյալներով՝ որոշումն արդեն ընդունվել է հօգուտ F-35-ի»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը նշում է, որ նախարարների կաբինետն այժմ «պատրաստում է ձեւակերպումը, որպեսզի բացատրի այդ որոշումը», որն ընդունվել է ոչ եվրոպական նախագծի օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: