
ԵՄ-ն Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել ՄՓՀՀՊ-ն պահպանելու համար

Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրոպայի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«ՄՓՀՀ-ի պայմանագիրը նպաստել է սառը պատերազմի եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի ավարտին, անվտանգության եվրոպական ճարտարապետության անկյունաքարերից մեկն է: Այն նաեւ կարեւոր ներդրում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի գծով զինաթափման պարտավորությունների բնագավառում»,- հայտարարել է նա ճեպազրույցում:
«Այս համատեքստում մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է շարունակեն կառուցողական երկխոսությունը՝ պայմանագիրը պահպանելու եւ դրա լիակատար եւ ստույգ կատարումն ապահովելու նպատակով, ինչն, անշուշտ, վճռական նշանակություն ունի եվրոպական եւ գլոբալ անվտանգության համար»,- նշել է Կոսյանչիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: