Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կաշխատի շուրջօրյա, արտակարգ ռեժիմով:
Արտասահմանում ապրող վրացի միգրանտները բողոքում են ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր նշանակելու դեմ:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Այս մասին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այժմ հայտնվել են այն իրավիճակում, երբ նրանց հարկավոր է կամ հրաժարվել Եվրամիությունից իրենց երկրի խոստացված դուրս գալուց (Brexit), կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում:
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին ավտոերթով մեկնելու են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։
Այսօր հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ անգլերեն զեկույցը Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Չինարի, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։
ԱՄՆ-ում առաջին ձնատեղումները, որոնք նոյեմբերի 14-ին եւ 15-ին գրանցվել են երկրի հյուսիսարեւելյան եւ մի շարք կենտրոնական շրջաններում, առնվազն ութ մարդու կյանք են խլել:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոսկեպտիկների խումբը բավարար աջակցություն է ստացել այն բանի համար, որ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնի վարչապետ Թերեզա Մեյին վստահության հարցի շուրջ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը զարմանում է՝ դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը աջաբսանդալ է, Հակոբյանը հակադարձեց.
Թուրքիայում նոյեմբերի 16-ին առավոտյան ժամը 6:00-ին բերման են ենթարկվել մի շարք մտավորականներ և դեմոկրատներ, ովքեր հայտնի են իրենց հայանպաստ գործունեությամբ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է, թե անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով, քանի որ մերժել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը: Նա 27-րդ հորիզոնականում է։
Վլադիմիր Լենինը հայտարարում էր, որ այնպիսի պետություն պետք է ստեղծի, որտեղ խոհարարները կկարողանան երկիր կառավարել։ Մեր կառավարության անդամներն ունեն բարձր կրթություն, աշխատանքային որոշակի փորձ։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի ցուցակը տրամաբանական է որակում՝ ի տարբերություն «Իմ քայլ» դաշինքի ցուցակի, որը նա «աջապսանդալ» էր բնորոշել: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ «Իմ քայլում» տեսել է շատերին, որոնք կուրծք էին ծեծում, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից և այլն, իսկ այսօր նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքականությունն է վարում:
«Եթե այդպես է նա վերաբերվել ինձ, ով նվիրված անձնավորություն է, ապա պետք է իր կողքին կանգնած մարդիկ լուրջ մտածեն՝ արդյո՞ք տիկին Փոստանջյանն իրենց չի օգտագործում և վաղը չի կանգնի ու հայտարարի, որ պարզապես անցորդներ են եղել ու կուսակցության անդամ չեն հանդիսացել: Իսկ ես, եթե կուսակցության անդամ չեմ եղել, երևի անկուսակցական եմ եղել»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները: Ամենաբարձր վճարը 1 րոպեի համար սահմանել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ:
Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով:
«Էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք և՛ Վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության քարոզ, և՛ գոմիկության քարոզ»:
Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:
Անկարայի հանրապետական դատախազությունն ավարտել է Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետ կապված հետաքննությունը:
Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ ներկայացրել են օրինագիծ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությամբ՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողով է եկել մի փողկապով, որի վրա առյուծներ են պատկերված:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ: Նախագիծը ստացավ ընդամենը 28 կողմ ձայն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ:
ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրել WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: