«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ «ՔՊ»-ում որոշել են վերանայել այն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։
ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:
«Կարծում եմ` իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի»:
Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ առաջին փոխնախագահ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:
Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել երկրի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտում վերջին 10 ամիսներին իրականացված արտահանումների վերաբերյալ:
Դեռեւս 19-րդ դարի կեսից հայերն առաջիններից էին, որ, միանալով Եվրոպայի եւ Ամերիկայի առաջադեմ մտքին, սկսեցին խորհել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների անհրաժեշտության վերաբերյալ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտի դասախոս, ամերիկահայ պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն.
«Վերջին ամիսներին Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հարցում աղքատիկ արդյունք են ունեցել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը
Ստամբուլի դատարանը 2016 թվականին Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության գործով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց զինյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:
Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ակադեմիկոսների նոր ձերբակալությունների փաստի առնչությամբ:
Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում:
168.am-ը Սերգեյ Բագրատյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ փուլում են աշխատանքները: Նա նշեց, որ հրավիրված մասնագետն օրերս հանդիպել է Վրաստանի կառավարության որոշ անդամների հետ, որոնք տվել են սկզբունքային համաձայնություն։
Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր երևույթ է: Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ կադրային ներուժ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը զբաղեցնելու համար:
«Ես չեմ ուզում որևէ խորհուրդ տալ քաղաքական ուժերին, բայց չէի ցանկանա, որ որևէ քաղաքական ուժ Արցախում իրականացնի Հայաստանի տեսանկյունից ներքաղաքական պրոցես»:
Եվրամիությունը պաշտպանում է այն «անհրաժեշտ միջոցները», որոնք նպատակամղված են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության բոլոր մեղավորներին պատժելուն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին:
Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին ցանկացած սպառազինություն մատակարարել դաշնակցային պարտավորությունների շրջանակներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: