Բաժիններ՝

Թուրքական արդարադատությունը ռուս դեսպանի սպանության գլխավոր մեղավոր է համարում Ֆեթուլլահ Գյուլենին

Անկարայի հանրապետական դատախազությունն ավարտել է Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետ կապված հետաքննությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազության կողմից կազմված մեղադրական ակտում դեսպանի սպանության գլխավոր մեղավոր է համարվում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը:

Մեղադրական ակտը կազմված է 600 էջից, նրանում տեղ են գտել նաև 27 այլ մեղադրյալների անուններ:

Բոլոր մեղադրյալների համար Անկարայի հանրապետական դատախազության դատախազ Ադեմ Աքըջըն  պահանջել է ցմահ ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս