Բաժիններ՝

Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը։

«Ես այս գործը (Brexit-ը) կհասցնեմ ավարտին»,- ասել է նա նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նրա պաշտոնաթող լինելու հավանականություն մինչեւ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գորընթացի ավարտը:

«Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է վարչապետը: Նա հավելել է, որ «ղեկավարի դերն այն է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»:

Մեյի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հայտնվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի՝ ավելի վաղ համաձայնեցված տարբերակը լայն դժգոհություն հարուցեց: Մասնավորապես, ի նշան անհամաձայնության Բրիտանիայի կառավարությունից դուրս գալու մասին հայտարարեցին միանգամից մի քանի նախարարներ եւ փոխնախարարներ:

Մամուլի ասուլիսում Մեյը նաեւ հայտարարել է, թե ինքը կասկածներ չունի, որ ճիշտ գործողություններ Է ձեռնարկել Brexit-ի վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս