
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել

ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների CBS News հեռուստաալիքը: Կալանվել է 15 նավ, որոնց անձնակազմերին կասկածում են մաքսանենգության մեջ:
Բեռը տարվել է Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ), դրա արժեքը գնահատվում Է 500 միլիոն դոլար:
«Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ գործընկերությունն այս ապօրինի առեւտրի դադարեցման համար, որն սպառնում է մեր ազգային անվտանգությանն ու մյուս երկրների հետ գործընկերության կայունությանը»,-հայտարարել է առափնյա պահպանության ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: