«Մենք հիմա Ստեփանակերտում ենք և ուղևորվում ենք Շուշի՝ համագումարի։ Արցախում որևէ խոչընդոտ չի եղել, ընդհակառակը՝ Բերձորի մուտքի մոտ, որտեղ 2015թ. հայտնի դեպքերը տեղի ունեցան, մեզ մեծ շուքով են դիմավորել՝ դհոլ-զուռնայով, աղուհացով, ինչը շատ ոգևորիչ էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը։
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ու այլախոհ գործիչների. Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին:
ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին, նշեց, որ այսօր որևէ մեկը չգիտի, թե ինչ գաղափարախոսություն ունի այդ կուսակցությունը։
Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանն ասում է՝ հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան-Արևմուտք կողմնորոշումների հարաբերակցությունն այսպիսին է՝ 70 տոկոսը պրոռուսական է, 20 տոկոսը՝ եվրոպական կամ ամերիկյան, իսկ 10 տոկոսը կողմնորոշված չէ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը շատ բարձր է գնահատում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդյանը նշեց, որ ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկիր իրավունք և հիմքեր չունի հավակնելու գլխավոր քարտուղարի պաշտոնին:
«Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար:
Մաթևոսյանն ընդգրկվել է «Forbes 30- under-30» ցանկում, որը նվիրված է աշխարհի
«Ցավոք, խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Խաչատուրովի հետ: Մի փոքր կարելի էր սպասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:
«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել այն քաղաքական կուրսը, որը եղել է նախորդ իշխանությունների ժամանակ:
«Քաղաքականության մեջ արդեն կա նախադեպը, երբ կարելի է ուժով հեղաշրջում իրականացնել, իսկ ո՞վ ասաց, որ այդ նախադեպից ապագայում չեն օգտվի անհատներ և քաղաքական ուժեր»,- ընդգծեց Սամվել Նիկոյանը։
«Այս պահին Խնձորեսկի մոտակայքում ենք՝ Տեղ գյուղ չհասած»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը։
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին։
Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին քարը, ծառը, առաջնորդին, իսկ քրմերն ու շամանները մարդկանց հնազանդեցնում էին բնության արհավիրքների ու թշնամիների հանդեպ վախով։ Քրմերն ու շամաններն առաջնորդների հենարաններն էին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: Սակայն ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նարինե Մկրտչյանը չկա «Իմ քայլի» ցուցակում:
«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց:
«Դեպի Արցախ ավտոերթի մեկնարկը տրված է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Սասնա ծռեր» կուսակցություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին եւ լինելու է հանրապետության տարբեր քաղաքներում: Սակայն ի տարբերություն նախորդ քարոզարշավների՝ այս անգամ հանդիպումները լինելու են ոչ թե հրապարակներում, այլ դահլիճներում:
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ «ՔՊ»-ում որոշել են վերանայել այն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։