Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է, թե անակնկալի է եկել՝ իր անունը տեսնելով ցուցակում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է, թե անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով, քանի որ մերժել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը: Նա 27-րդ հորիզոնականում է։

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե ՀՀԿ-ն ընտրություններից հետո ձեռնամուխ է լինելու է ՀՀԿ արդիականացմանն ու երիտասարդացմանը, և Գեղարքունիքի մարզից ռեյտինգայինով ընդգրկված են երիտասարդները. «Իրականում քննարկումների համաձայնության արդյունքում իմ որոշումն է եղել չառաջադրվել ռեյտինգային ընտրակարգով»:

Տեսանյութեր

Լրահոս