Մեյի կուսակիցները բավարար թվով ձայներ են հավաքել նրան հեռացնելու ընթացակարգն սկսելու համար. Sky News
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոսկեպտիկների խումբը բավարար աջակցություն է ստացել այն բանի համար, որ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնի վարչապետ Թերեզա Մեյին վստահության հարցի շուրջ:
Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Խորհրդարանում նրա աղբյուրների համաձայն, մոտ ժամանակներս վստահության հարցի շուրջ քվեարկության անցկացումը «միանգամայն հավանական է»: Կառավարության ղեկավարի նստավայր են կանչվել խորհրդարանականներ, որոնք պատասխանատու են կուսակցական կարգապահության համար հանգուցային հարցերի շուրջ քվեարկության ընթացքում:
Կառավարող Պահպանողական կուսակցության կանոնադրության համաձայն, ընթացակարգը գործարկվում է այն դեպքում, եթե թորի-խորհրդարանականների 15 տոկոսը (48 մարդ) կաբինետի ղեկավարին նամակներ է ուղարկում վարչապետի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: