«Մենք լուրջ ենք վերաբերվում այն կարծիքներին, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակների տեսակետը»
«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը զարմանում է՝ դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա,
անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը աջաբսանդալ է, Հակոբյանը հակադարձեց.
«Մենք լուրջ ենք վերաբերվում այն կարծիքներին, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակների տեսակետը: ՀՀԿ-ն չի ներկայացնում հանրության լայն շրջանակ, ներկայացնում է իրենց ներկուսակցական կարծիքը»: