Գրիգորյանը վերջապես մի քանի րոպեով հանդիպել է Պատրուշևի հետ

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տևական ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այդ թվում՝ Աստանայում նոյեմբերի 8-ին դա նրան չի հաջողվել, և նա ռուսական կողմից մերժում է ստացել:

Խնդիրը նրանում է, որ Ա. Գրիգորյանը մշտապես ունեցել է ընդգծված հակառուսական քաղաքական հայացքներ և հաճախ անձնական վիրավորական քննադատություն է հնչեցրել նաև ՌԴ նախագահ Պուտինի հասցեին: Նման հարցազրույցները չեն վրիպել ռուսական համապատասխան մարմինների ուշադրությունից:

Բացի այդ, Ա. Գրիգորյանը «սորոսականի» համբավ  ունի Մոսկվայում, ինչը ևս մեկ հիմք է նրան չվստահելու համար: Ըստ մեր աղբյուրների, Գրիգորյանին վերջապես հաջողվել է մի քանի րոպեով հանդիպել Պատրուշևին, սակայն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ոչ միայն Գրիգորյանի հետ, այլև Մոսկվայում գտնվող ԱՊՀ բոլոր ԱԽ քարտուղարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս